«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Ձեռքերդ հեռու Կասիլյասից

Ձեռքերդ հեռու Կասիլյասից
03.09.2013 | 13:12

Ժոզե Մոուրինյոյի ռեալմադրիդյան «նվաճումներից» մեկը կարելի է որակել ակումբի ու երկրի ազգային հավաքականի թիվ մեկ դարպասապահ Իկեր Կասիլյասի վնասվածքի առիթն օգտագործելն ու պահեստայինների նստարանին հիմնովին նստեցնելը, ինչը շարունակվում է նաև ակումբի նոր գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի պարագայում: Առանձնապես չխորանալով մանրամասների մեջ (դրանք կլինեն թերթի ուրբաթ օրվա համարում)՝ ասենք միայն, որ փաստորեն պորտուգալացի մասնագետը կարողացավ վրեժխնդիր լինել դարպասապահից նրա անկախ պահվածքի համար, որը ժամանակին արտահայտվեց նաև նրան ակումբի ավագի պարտականություններից զրկելու ձախողված քայլերով: Կասիլյասի շուրջ կրքերը շարունակվում են բորբոքվել: Բանը հասավ անգամ նրան, որ ակումբի «արյան» թշնամի «Բարսելոնի» ղեկավարությունը հայտարարեց դեպքերի նման զարգացման արդյունքում նրան իր շարքերում տեսնելու սիրահոժարության մասին:
Անվանի դարպասապահի առնչությամբ բոլորովին վերջերս արտահայտվել է նաև Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն՝ ի մասնավորի ասելով. «Ես երբեք չեմ ասել ու չեմ ասում, որ նա պարտավոր է անպայման խաղալ «Ռեալում»… սակայն ես նրան իմ պաշտպանության տակ կառնեմ: Ես դա կանեմ նրա համար, որովհետև նա հավաքականի ավագն է և հանդիսանում է իսպանական ֆուտբոլի կարևորագույն մասը: Սրանով ես չեմ ուզում ասել, թե արտահայտվում եմ ընդդեմ այլոց: Ոչ, ես պարզապես արտահայտվում եմ հօգուտ Իկերի: Ես միշտ կլինել Կասիլյասի կողքին»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1163

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ